Ամփոփագիր
Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) մասնագետ և Geo-AI հետազոտող՝ տարածական տվյալների կառավարման, երկրատարածական տվյալների բազաների նախագծման և հեռազննման տվյալների վերլուծության ոլորտներում։
Աշխատանքային փորձն ընդգրկում է պետական կառավարման համակարգում աշխատանքի փորձառությունը, մասնավոր ընկերություններում խորհրդատվական աշխատանքներն, ինչպես նաև համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ։
Դասավանդում է ԱՏՀ և հեռազննում մի քանի բուհերում՝ կապելով գործնական փորձը գիտահետազոտական աշխատանքի հետ։
Կրթություն
Հայցորդ - Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ), Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետ, Ինժեներական գեոդեզիայի ամբիոն
Ասպիրանտուրա — Աշխարհագրություն (ԱՏՀ մասնագիտացում)
Երևանի պետական համալսարան, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Մագիստրատուրա — Քարտեզագրություն
Երևանի պետական համալսարան, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Բակալավրիատ — Քարտեզագրություն և կադաստրային գործ
Երևանի պետական համալսարան, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Հմտություններ
ԱՏՀ և տարածական վերլուծություն
ArcGIS Pro (Spatial Analyst, ArcPy), ArcGIS Online, QGIS, GeoServer
Ծրագրավորում և տվյալների վերլուծություն
Python (GeoPandas, Rasterio, NumPy, Scikit-learn), R, PostgreSQL/PostGIS
Հեռազննում և Geo-AI
Հեռազննման տվյալների վերլուծություն, օդալուսանկարների/օրթոֆոտոների մշակում, մեքենայական և խորը ուսուցման մոդելների մշակում` տարածական վերլուծությունների համար
Կետային ամպեր և 3D մշակում
Point cloud տվյալների մշակում (QGIS, Agisoft, CloudCompare, Lidar 360), feature extraction ալգորիթմներ
Տվյալների բազաների կառավարում
Երկրատարածական տվյալների բազաների նախագծում և կառուցվածքավորում, մետատվյալների մշակում
Ստանդարտներ և կանոնակարգում
ԱՏՏԵ (NSDI), INSPIRE դիրեկտիվ, ISO/OGC երկրատարածական տվյալների ստանդարտներ, կադաստրային տեխնիկական փաստաթղթավորում
Աշխատանքային փորձ
ԱՏՀ ազգային փորձագետ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ), Երևան
Ապահովում է ազգային մակարդակի ԱՏՀ խորհրդատվություն MICS հետազոտության շրջանակում՝ ներառյալ տարածական տվյալների նախապատրաստումը, ընտրանքային շրջանակի մշակման համար տարածական տվյալների շերտերի ստեղծումը և երկրատարածական վերլուծությունը։
Դասախոս — Կիրառական երկրատեղեկատվական համակարգեր`արտակարգ իրավիճակների կառավարման ուղղությամբ
ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիր, Երևան
Դասավանդում է ԱՏՀ հիմունքներ և կիրառական տարածական վերլուծություն՝ արտակարգ իրավիճակների կառավարման համատեքստում։
Դասախոս — Հեռազննում և ԱՏՀ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ)
Դասավանդում է հեռազննում, թվային պատկերների մշակում և ԱՏՀ։
Ղեկավարի խորհրդական
ՀՀ կադաստրի կոմիտե, Երևան
Համակարգել է Հայաստանի ազգային գեոպորտալի ստեղծման աշխատանքները: Մասնակցել է տարածական տվյալների ոլորտի զարգացման ծրագրի մշակման աշխատանքներին։ Խորհրդատվություն է տրամադրել ԱՏՀ և քարտեզագրական լուծումների կիրառման վերաբերյալ հողային կառավարման և կադաստրային համակարգերում։
Դասախոս — Գեոինֆորմատիկա և շարժական ԱՏՀ
Երևանի պետական համալսարան, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Դասավանդել է գեոինֆորմացիոն հիմունքներ, QGIS և QField գործնական կիրառություն:
Հետազոտող
Z_GIS, Զալցբուրգի համալսարան, Ավստրիա
Իրականացրել է հետազոտություն վեբ երկրատարածական ծառայությունների վերաբերյալ։
Հրավիրյալ դասախոս — ԱՏՀ
Երևանի պետական համալսարան, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Դասավանդել է ԱՏՀ տեսություններ, մեթոդաբանություններ և գործնական կիրառություններ՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանից փոխանակման ծրագրով ԵՊՀ-ում սովորող ուսանողներին։ Իրականացրել է գործնական պարապմունքներ ԱՏՀ կիրառմամբ շրջակա միջավայրի հետազոտությունների իրական խնդիրների հիման վրա։
ԱՏՀ մասնագետ, քարտեզագիր
«Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ, Երևան
Իրականացրել է տարածական տվյալների վերլուծության ամողջական շղթայի պլանավորում. տվյալների բազայի կառուցվածքավորում, տարածական տվյալների բազայի ստեղծում, մշակում, վերլուծություն, քարտեզների կազմում, տեխնիկական հաշվետվությունների մշակում, հեռազննման նյութերի մշակում:
Գլխավոր մասնագետ
ՀՀ կադաստրի կոմիտե, Գեոմատիկայի կենտրոն, Երկրատարածական տվյալների կառավարման բաժին
Իրականացրել է տարածական տվյալների հավաքագրում և վերլուծություն:
Առաջատար մասնագետ
ՀՀ կադաստրի կոմիտե, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, Տվյալների մշակման բաժին
Իրականացրել է ԵՄ INSPIRE դիրեկտիվի տեղայնացումը Հայաստանի Հանրապետությունում։ Կազմել է իրավական ակտերի նախագծեր ազգային տարածական տվյալների կառավարման վերաբերյալ։
Գիտական հրապարակումներ
Geo-AI for Multi-Criteria Urban Spatial Analysis
A Methodological Approach to Standardizing Basic Layers in Armenia's NSDI
Building the Foundation for a National Spatial Data Infrastructure in Armenia: Current Status and Future Prospects
Methodology for Standardization and Transformation of Hydrographic Databases
Geo-AI in Spatial Data Infrastructure: A Comprehensive Review
Correcting Cadastral Maps Errors in Armenia Using Geospatial Technology
Enhancing Environmental Education through Digital Earth Technologies and Applications
Enhancing Quality Control Standards for Armenia's NSDI: A Python-based Approach with Emphasis on Road Spatial Data Layers
Spatial Data Infrastructure Optimization Through Segment-Based Algorithm Integration: A Comprehensive Research Review
Legal Aspects of National Spatial Data Infrastructure of the Republic of Armenia
Անդամակցություն և լիցենզիաներ
- Հանձնաժողովի նախագահ — Ազգային երկրատարածական տվյալների ստանդարտների հաստատման հանձնաժողով, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին2025–2026
- Women in GIS — մասնագիտական անդամ2025–2026
- ISPRS (Ֆոտոգրամետրիայի և հեռազննման միջազգային ասոցիացիա) — անդամ2023-ից
- Հողաշինարարական, քարտեզագրական և չափագրման աշխատանքների իրականացման լիցենզիա — Հայաստանի Հանրապետությունում, 2022 թվականից
- Գեոդեզիական և մարկշեյդերական աշխատանքների իրականացման լիցենզիա — Հայաստանի Հանրապետությունում, 2025 թվականից